Մարտ ամսից Հայաստանի եւ Արցախի հանրակրթական դպրոցների շուրջ 40 հազար աշակերտներ երեք տարիքային խմբերով մրցում են հինգ մրցաձեւերում: Այսօր կայացած եզրափակիչ փուլին մասնակցեցին երկրորդ՝ մարզային փուլում, հաղթած դպրոցների 1-ից 3-րդ դասարանների աշակերտները: Հինգ մրցաձեւերի ընդհանուր արդյունքով «Դպրոցականների սպորտլանդիայի» այս տարիքային խմբի հաղթող դարձան. 1. Սյունիք (թիվ 6 հիմնական դպրոց), 2. Շիրակ ( թիվ 30 հիմնական դպրոց), 3. Արարատ (Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոց):
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հաղթող դպրոցներին պարգեւատրեց գավաթներով, մեդալներով եւ, համապատասխանաբար, 450, 350, 250 հազարական դրամ՝ բացառապես մարզագույք ձեռք բերելու նպատակով, իսկ մրցանակային տեղ չզբաղեցրած դպրոցական թիմերի անդամներին՝ խրախուսական նվերներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ