2009-ի ավագանու քարոզարշավի վերջին օրը Էրեբունի համայնքի կրպակներից առավոտ վաղ անհետանում են «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայք» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերը: Կրպակ հասնելուն պես այդ թերթերը գնել է մի քանի երիտասարդ:
Միջազգային դիտորդները մտահոգված են Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններով: Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսը հայտարարություն է տարածել քարոզարշավի ընթացքում ստացած խախտումների եւ կեղծիքների մասին:
Քարոզարշավի վերջին օրը Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է հրավիրում Մատենադարանում, որտեղ հավաքվածներին անակնկալ էր սպասվում։ Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար դժվար է Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո ինչ-որ բան ասել իր կողմնակիցներին:
Քարոզարշավի վերջին օրը Երեւանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Գագիկ Բեգլարյանն ասում է, որ մայիսի 31-ին երեւանցին պետք է իր ձայնը տա Հանրապետականին եւ այդ դեպքում յուրաքանչյուրը հպարտանալու է իր արածով: Թեկնածուն ակնարկում է, որ ինքն է Երեւանի վաղվա օրը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: