Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունները Ստամբուլում արձանագրություն են ստորագրել համատեղ ռազմական արտադրանք թողարկելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ արձանագրության՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտը Optika-Mexanika և Cihaz արտադրական միավորումները կհամագործակցեն թուրքական ASELSAN և TUSASH ընկերությունների հետ։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ