Ամիրյան 18/ա շենքի բակում այսօր ՀՀԿ նախընտրական հանդիպումն էր՝ կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի եւ ավագանու թեկնածուների մասնակցությամբ: Վերջիններս իրենց ելույթներում ընդգծեցին, որ չնայած ձեռքբերումներին՝ Երեւանի համար դեռեւս անելիքներ կան:
Տարոն Մարգարյանի հետ զրույցներում բնակիչները տարիներով չլուծված խնդիրների մասին էին բարձրաձայնում: Ասում էին, որ պարբերաբար դիմել են քաղաքապետարան, բայց ապարդյուն: Մեկն ապօրինի շինարարությունից էր դժգոհում, մյուսը խաղահրապարակի բացակայությունից:
Մի երիտասարդ կին էլ աշխատանք խնդրեց: Տարեց կինն էլ շարունակեց. «Տասը տարի՝ գարաժի կռիվ եմ անում: Իմ գարաժի տեղն ուրիշն է իրենը սարքել»: Տարոն Մարգարյանը բոլոր խնդիրների առնչությամբ իր օգնականներին հանձնարարեց վերցնել բնակիչների տվյալները:
Մի կին էլ Մարգարյանին ասաց, որ զինվորի մայր է. «Աստված օրհնի ձեզ, շնորհակալ եմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ