Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ շտաբերում պարտավոր չեն չսպասված հյուրերի դիմավորել». Շարմազանովը «ԵԼՔ»-ի ահազանգերը մերկապարանոց է համարում

Մայիս 12,2017 22:30

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց «ԵԼՔ» դաշինքի՝ այս գիշեր եւ օրվա ընթացքում Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի կողմից ընտրակեղծիքներ թույլ տալու մասին ահազանգերը:

«Մենք ասել ենք, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում: Ընտրակաշառքի վերաբերյալ կարծիքներ կեղծ ահազանգեր են:  «ԵԼՔ»-ի հրապարակած տեսանյութում չկա ընտրակաշառքի վերաբերյալ որեւէ փաստ: Եթե որեւէ մեկը՝ լինի Փաշինյանը, կամ Փոստանջյանը, ունեն դժգոհություն, պետք է դիմեն իրավապահներին: Դա նաեւ այսօրվան է վերաբերում»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա բնորոշմամբ՝ ընտրակաշառքների վերաբերյալ բոլոր մեղադրանքները մերկապարանոց են: «Ոչ «նաղդով», ոչ «նիսյայով», ժողովրդին գումար չենք խոստացել… Հրայր Անտոնյանին ես եմ խնդրել անձամբ ընդունել Նիկոլ Փաշինյանին՝ որպես պատգամավորի եւ հայ մարդու, թեեւ ՀՀԿ շտաբերում պարտավոր չեն մեր չսպասված հյուրերին դիմավորել»,-համոզմունք հայտնեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն ահազանգերին, թե ՀՀԿ շտաբերում կուտակումներ են, Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Մեր թեկնածուի ժողովրդականությունն այնքան բարձր է, որ մեր համախոհներն ու ակտիվիստները լինում են շտաբերում»:

Թե ինչու են Տարոն Մարգարյանի երկու նախընտրական շտաբերի ներկայացուցիչներն ագրեսիվ գտնվել «ԵԼՔ-ի ներկայացուցիչների հանդեպ, Շարմազանովի խոսքով. «Ագրեսիվ են արձագանքել անկոչ հյուրերը, որոնք գնացել էին մեր շտաբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031