Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննում է «Ելք» դաշինքի երկու դիմումները, որոնք վերաբերում են Կուրղինյան նրբանցքում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում հայտնաբերված քվեաթերթիկներին, որոնք ըստ «Ելք» անդամների նման են եղել քվեարկության թերթիկներին:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ հնարավորություն չեն ունեցել դիտարկելու այդ քվեաթերթիկները, բայց դրանք բաժանվել են քաղաքացիներին. «Քվեաթերթիկները ոստիկանությունն առգրավել է, մենք հնարավորություն չենք ունեցել քվեաթերթիկը շոշափել, այն տեսել եմ է 5-6 մետրից»:
Դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն էլ հանձնաժողովի նախագահից խնդրեց պարզաբանել, թե ինչպե՞ս է «Ազատություն» ռադիոկայանի եթերում գնահատական տվել Կուրղինյան փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ, ի պատասխան պարոն Մուկուչյանը հաստատեց, որ արել է նման հայտարարություն՝ միաժամանակ նշելով, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից նման քվեաթերթիկներ դուրս չեն բերվել, իսկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ «ՀԺ»-ի լրագրողների արձանագրած քվեաթերթիկները չեն եղել ԿԸՀ-ի կողմից ՏԸՀ-ներին տրամադրած քվեաթերթիկներից:
ԿԸՀ նիստը շարունակվում է, Վահագն Հովակիմյանը հանձնաժողովին ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերված ՀՀԿ-ի ցուցակները եւ միջնորդեց քննության առարկա դարձնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ