ՀՀԿ-անդամ Լեռնիկ Ալեքսանյանը դժվարանում է ասել, թե ինչի համար քաղաքացիները կարող էին հերթ կանգնել ՀՀԿ շտաբների դիմաց:
Հիշեցնենք, որ այսօր «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուները լուսանկարներ են հրապարակել, որոնցում ՀՀԿ շտաբերի դիմաց կուտակումներ ու հերթեր են արձանագրվել:
«Գիտեք այդ տիպի հարցերի դժվար է պատասխանել, չգիտեմ՝ ինչի համար են հերթ կանգնում, եթե նկատի ունեք ընտրակաշառքը, ապա ՀՀԿ-ն դրա կարիքը չունի, ՀՀԿ-ն դա չի… հավատս չի գալիս, որ ավագանու ընտրությունների համար կաշառք տան, այն էլ 20.000 դրամ… Հետաքննություն կկատարվի, կտեսնեն՝ դա արվում է, թե՝ ոչ, չեմ էլ բացառում, որ ինչ-որ մեկը արջի ծառայություն մատուցելու համար անի»,-Aravot.am-ին ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Մեր հարցին՝ եթե ՀՀԿ-ն չէ ընտրակաշառք բաժանողը, ովքեր են այն մարդիկ, որոնք արջի ծառայություն են մատուցում, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Դրանք շատ տարբեր են, կարող են պրովոկացիոն բաներ լինել, քաղաքականության մեջ, եթե մեկը մի բան է ասում, դա չի նշանակում, որ հալած յուղի պես պետք է ընդունես: Ոչ մեկ չգիտի՝ ով է տվել, ով է առել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
արջի ծառայութիւն…
վտանգաւոր արտայայտութիւն մըն է,
երկրի մը մէջ որու նեցուկը Ռուսաստանն է…