Լրահոս
Օրվա լրահոսը

Հախվերդյանը Ազատության հրապարակում պատմում է բաղնիքի մարմնավաճառի եւ Զորի Բալայանի մասին

Մայիս 12,2017 20:45

Ազատության հրապարակում շարունակվում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցության ամփոփիչ հանրահավաք-համերգը:

Համերգի ժամանակ Հախվերդյանը ժամանակ առ ժամանակ մեկնաբանություններով է հանդես գալիս:

Նա որտեղից որտեղ հիշեց Զորի Բալայանին եւ նրա նամակը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. «Մի հատ գարշելի երեւույթ կա, որ մտավորական է կոչվում՝ Զորի Բալայան, նամակ էր գրել ռուսաց թագավորին, մի անգամ համարձակություն ունեցավ ասելու, որ մենք ռուսների «ֆորպոստն» ենք: Ես էլ հեռուստատեսությամբ երեք մատի կոմբինացիա ցույց տվեցի եւ ասեցի՝ քո համար կարող ա սա բան ա, բայց մեզ համար սա հայրենիք ա»:

Հետո Հախվերդյանը Ազատության հրապարակում պատմեց, թե ինչպես է բաղնիքում հանդիպել մի մարմնավաճառուհու. «Վերջերս շատ դեպքեր են լինում, որ ինձ հրավիրում են բաղնիքներ ու այնտեղ նենց խեղճուկրակ աղջիկներ են գալիս՝ վաճառելու իրենց մարմինը: Մի անգամ մի աղջկա հարցրի, ասի՝ ինչքա՞ն ա օրականդ, 300-անոց էր, ասեց՝ դե, մի 1000-1500: Այդ ամեն ինչին հասցրել է այս սոցիալական խայտառակ վիճակը: Ես ավելի բարոյական եմ համարում էդ կանանց, որոնք վաճառում են իրենց մարմինը, քան մեր հոգեվաճառներին, որոնք կոչվում են էսօր կառավարություն, որոնք իրենց հոգին են էսօր սատանային ծախել»:

Հանրահավաքի վերջում, խոսելով Զարուհի Փոստանջյանի մասին՝ նա ասաց. «Զարուհին ուղղամիտ, ուղղախոս, մի քիչ էլ չափից դուրս ճշմարտություններ ասող մարդ ա: Բոլորի վրա կարող եմ կասկածել ծախվածության եւ այլն, բացի Զարուհուց: Մենք նրան սիրում ենք ճիշտ էնքան, ինչքան ֆրանսիացիները սիրում էին Ժաննա դ’Արկին: ԱԺ-ում մի հատ տղամարդ կար, էն էլ թարսի պես կին ա դուրս եկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    երեւի Ժաննա դ’Արկի վախճանման նման ել շուտով ու վերջապէս աւարտելու է այդ Տիկնոջ քաղաքական գոյութիւնը

    մի տարբերութեամբ՝ ինքն է միմիայն ինքզինք հրկիզողը հրապարակի վրայ…
    ուրիշ ոեւէ մէկը մի լուցքի իսկ վատնելու կարիքը չունի…

  2. Margar Makhsudyan says:

    Պղծեց զուգերգը անուշ
    Մեջտեղ ընկած մի բայղուշ
    Փոքրոգի ու հավակնոտ՝
    Վիժեց անեծքը թունոտ…
    Հ.Գ.
    Դեռ կան շատերը, որոնք թեև ապրում են քաղաքակիրթ երկրներում, սակայն ըստ նրանց հոգեկերտվածքի՝ կինը պետք է այսպիսին լինի.
    https://www.facebook.com/religiaopium/videos/774644539356946/

  3. Հ.Շ. says:

    ոմանք ապրում են յետամնաց երկիրներում – զոր իրենց հետ, իրենց մէջ փոխադրում են, ուր որ ել փախչին այդտեղից -, սակայն իրենք իրենց կարծում են շա՜տ առաջդիմական, արդիական. Համացանցը յատուկ առիթ է տալիս այդ մակերեսային պատրանքին, խորքին մէջ յուսահատ ինքնախաբէութեան.

  4. vartan says:

    մի ավագանու ընտրություն արդեն կրկես է դառել : Ավելորդ ծախսեր ավելորդ հոխորտանքներ սխալ համեմատություններ անիմաստ խոսքեր …. եվ մի ամբողջ դատարկություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031