Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը սպասել է՝ երբ պարկը կհանեն, որ ձեռնոցները հագնի ու քուջուջ անեն». Հրայր Անտոնյան

Մայիս 12,2017 20:15

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ն մաքուր ընտրության է գնում ու ընտրակաշառք բաժանելու խնդիր չունի:

«Տեսագրություններով որեւէ ընտրակաշառքի դեպք չի նկարահանվել, որովհետեւ նման բան չկա: Տարոն Մարգարյանն այն վարկանիշային անձնավորությունն է, որի արած աշխատանքը արդեն ամեն ինչ ասում է»,-Aravot.am-ին  ասաց Հրայր Անտոնյանը:

Նա նաեւ անդրադարձավ «Ելք» դաշինքի թեկնածուների ու ՀՀԿ-ականների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ պարզաբանելով, որ լրագրողներ են եկել, փորձել են տարածք մտնել. «Դա սեփական տարածք է, հարցրել են՝ կարելի է, թե չէ, ես դուրս եմ եկել, ներս եմ հրավիրել, այդ թվում՝ պարոն Փաշինյանին, մտել ենք իմ սենյակ, սուրճ եմ հյուրասիրել, այդ ժամանակ ինտրիգներ են իրականացրել մյուս սենյակում, այսինքն՝ անտեղի վիրավորել են, հարթել եմ միջադեպը, պարոն Փաշինյանենք, որ ոչինչ չեն կարողացել հայտնաբերել, անտրամադիր դուրս են եկել մեր շտաբից: Բան են ուզում ժողովրդին ցույց տան, չի ստացվում, վրդովվել են»:

Մեր հարցին՝ ինչու են ՀՀԿ շտաբերի դիմաց հերթեր գոյացել, պարոն Անտոնյանը պատասխանեց. «Մենք հզոր թիմ ունենք, վերջին աշխատանքային օրը մեր քարոզչության վերջին շտրիխն ենք տալիս, առավոտյան մեր ակտիվիստներին հրավիրել եմ մեր շտաբ, բոլորին նոր ցուցումներ եմ տվել՝ որտեղ ունենք բաց տեղ, որտեղ քարոզչություն չենք իրականացրել, գնանք քարոզչություն իրականացնենք, մեր բուկլետները բաժանենք մեր ժողովրդին: Մեր ամբողջ թիմը եկել է, ի՞նչ անենք՝ մեղավո՞ր ենք, որ մեծ թիմ ունենք, հլը հազիվ էլ տեղավորվում ենք մեր շտաբում»:

Հրայր Անտոնյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու են ՀՀԿ շտաբների դռների դիմաց հսկում հաղթանդամ «հսկիչները», որոնք ամեն մեկին ներս չեն թողնում, ի պատասխան ասաց. «Քանի որ ես ժողով էի իրականացնում մեր ակտիվիստների հետ, ասել էի՝ ոչ մեկի ներս չթողնեն, որ չխանգարեն ժողովը: Ժողովն ավարտեցինք, այս պահին մեր դռները էլի բաց են բոլորի առջեւ: Քանի որ պարոն Փաշինյանն եկել էր ժողովի պահին, նրան հրավիրեցինք ներս»:

Պարոն Անտոնյանը հերքեց «Ելքի» թեկնածուների պնդումները, թե մեքենաներով գումար են տեղափոխել ՀՀԿ շտաբ. «Այդպիսի բան չի էլ կարող լինել, դրանք խոսքեր են, երեւի թե  տարակուսանքի մեջ գտնվող մարդկանց խոսքեր: Հերյուրանք է, սա ո՞ր թիվն է»:

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ձեռնոցները հագին աղբարկղից հանել ու ընթերցել է ՀՀԿ շտաբի աշխատակցի՝ աղբարկղ նետած  պատռված կամ ամբողջական ցուցակները, որոնցում կան տվյալներ՝ գումարների չափի, հավաքած ձայների մասին, պարոն Անտոնյանն ասաց. «Փաստորեն պարոն Փաշինյանը նախապես տեղյակ է եղել, որ մեր մոտից պարկ են հանելու ու ձեռնոցներով եկել մեր շտաբի դիմաց սպասել է՝ երբ պարկը կհանեն, որ ինքը ձեռնոցները հագնի ու քուջուջ անեն, տեսնեն՝ ինչ են գտնում: Իհարկե, այդպիսի բան չկա ու լինել չի կարող, ինչ թուղթ կարող են մեր մոտից հանել, ինչ ընտրակաշառք, ինչ թուղթ, եթե մեր մոտից թուղթ են հանում, միայն աղբ է լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031