Ամիրյան փողոցի բակերից մեկում այսօր՝ նախընտրական քարոզչության վերջին օրը, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօր «ԵԼՔ» դաշինքի գտած աղմկահարույց փաստաթղթերին, որոնք, ըստ դաշինքի, վկայում են Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք բաժանելու եւ այլ ընտրախախտումների մասին: «Իրավապահները թող քննեն: Եթե դրանից հետո հարցեր առաջանան՝ ես պատրաստ եմ պատասխանել»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Նա հայտնեց, որ «ԵԼՔ»-ի հրապարակած տեսանյութը այս գիշեր իր շտաբներից մեկում կատարվածի մասին չի տեսել:
Անդրադառնալով այսօր ԿԸՀ-ում քննվելիք «ԵԼՔ»-ի դիմումին, որով դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցությունը, Տարոն Մարգարյանը նկատեց. «ԿԸՀ լիազորությունն է՝ իրենք կքննեն: Մեր լիազոր ներկայացուցիչն այնտեղ կլինի»
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ