Երեկ Ջրվեժում ավագանու ՀՀԿ-ի թեկնածուների քարոզարշավին, ինչպես ամեն քարոզարշավին, քաղաքացիները մոտենում էին քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին եւ իրենց խնդիրները ներկայացնում, նամակներ փոխանցում:
Սուսաննա Գրիգորյանն էլ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց՝ մոտեցել էր Մարգարյանին եւ դժգոհել՝ 2012 թվականից քաղաքային իշխանությունները թույլտվություն չեն տալիս, որպեսզի առեւտրի մի փոքրիկ կբացի եւ թոշակառու ամուսիններով եկամտի աղբյուր ունենան: Մեզ հետ զրույցում տիկին Գրիգորյանն ասաց. «Հույս ունեմ՝ Տարոն Մարգարյանը հարցը կլուծի»:
Այս տարեց կինը վստահեցրեց՝ ձայնը տալու է ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուին, թե՝ ինչո՞ւ, չկարողացավ հիմնավորել, բայց հումորով արձագանքեց. «Ընտրենք, որ հետո փնտրենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Մեր դիտարկմանը, որ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առաջարկում է 15 հազար դրամ սոցիալական աջակցություն այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք չեն վերցնի եւ կընտրեն «Ելքին», տիկին Սուսաննան այսպես արձագանքեց.«Ես ըտենց բաներում չկամ, ընձի պետք չի էդ մի մեշոկ ալյուրը: Ես ընտրելու եմ Տարոն Մարգարյանին, ընչի ես իմ ձայնը կարո՞ղ է ծախեմ 15 հազար դրամով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ