Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համազասպ Գալստյան. Երևանում ծրագրային բյուջետավորումը դեռ հնարավոր չէ

Մայիս 12,2017 18:55

«Շահավետ է Երևանում ունենալ իշխանություն, որը կենտրոնական իշխանության հետ կապ չունի և կկարողանա հակակշիռների մեխանիզմ իրականացնել»,- մայիսի 12-ին «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը:

Ըստ նրա, Երևանը շատ արագ պետք է անցի ծրագրային բյուջետավորման, որի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել երկրի բյուջեի ծախսման արդյունավետությունը. «Մեր բյուջեում շատ հաճախ նշվում է այսքան ծառ պետք է տնկել, ծրագրային բյուջետավորումը նպատակը շատ ավելի հստակ է դրվում և բյուջետային ծախսը իրականացվում է արդյունքի վրա շեշտադրումով: Սա շատ ավելի նեղ մասնագիտական խնդիր է, բայց, ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհը եկել է նրան, որ ծրագրային բյուջետավորումը արդյունավետ է»:

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ, ՀՀԿ թիմի ներկայացուցիչ Համազասպ Գալստյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում Երևանի բյուջեն. «82 միլիարդի ծախսային ծրագրեր ենք արել անցած տարի: Մենք ունենք 3 լիազորություններ՝ պարտադիր, պատվիրակված և կամավոր: 82-ից 45-ը  պատվիրակված լիազորություն է: Այդ 45 միլիարդի մեջ, եթե մենք անգամ փորձենք գտնել կոռուպցիոն ռիսկեր կամ տնտեսումներ, չկան: Դա պետական բյուջեից եկող գումար է. դա տալիս են մեզ, մենք տալիս ենք մյուսին: Երկրորդը պարտադիր լիազորություններն են, որոնք քաղաքը ունի, դա իր սեփական եկամուտներով հավաքագրված և ռոտացիայով՝ մոտ 33-35 միլիարդ, որոնցով ինքը կարողանում է ծրագրեր կազմել: Այս պարտադիր լիազորությունների որոշ մասը մանկապարտեզներն են կամ աշխատավարձը, սոցիալական որոշ խնդիրներ, սրանք կոռուպցիոն որևէ դաշտում չեն կարող լինել»:

Նա հավելեց, որ շատ է խոսվում գնման դաշտում կոռուպցիայի մասին, սակայն Երևանի քաղաքապետարանը ընդամենը արձանագրողն է. «Այդ ամենը էլեկտրոնային դաշտում է, այդ ամեն ինչը ցուցադրվում է, այսինքն՝ այստեղ պարզ մրցակցային սկզբունքն է աշխատում»:

Համազասպ Գալստյանը համաձայն է ծրագրային բյուջետավորման առաջարկությանը, սակայն նա նշեց, որ Երևանը համայնք է, և որևիցե երկրում համայնքը ծրագրային բյուջետավորման չի անցել, եթե պետությունը դեռ չի անցել դրան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031