«Ստիպված եղանք ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել այդ տարածք»,- մայիսի 12-ը մինչև «Ելք» դաշինքի ընդդեմ կոռուպցիայի երթը, անդրադառնալով Կուրղինյան փողոցում ստեղծված լարված իրավիճակին, ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ նման փաստական բազա նախկինում երբեք չի եղել. «Ես այսօր առավոտյան զանգել եմ և ցանկացել եմ խոսել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ինձ հետ է զանգել Հունան Պողոսյանը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալը, և պատճառաբանել է, քանի որ ես ուղիղ եթերում ասել եմ Վովա կամ չգիտեմ ինչ, դե ոստիկանության պետ է … բայց այսօր ես ստիպված եմ եղել գնալ՝ դռներին խփելով, ոստիկանական պատնեշը ճեղքելով մտնել քննչական գործողության վայր, որպեսզի օրինականությունը վերականգնեմ, որպեսզի փաստաթղթերը չկորեն այնտեղ: Երբ որ ոստիկանության փոխգնդապետ է այնտեղ, ավագ լեյտենանտ և օպեր-լիազոր»:
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ նախընտրական շտաբի ներսում ինքը փաստաթղթերը ամբողջությամբ չի կարողացել ուսումնասիրել. «Մտավախություն ունենք, որ այնտեղից փող և քվեաթերթիկներ են կորել, որովհետև նրանք փորձել են մեր ներկայացուցչին վիրավորանքներով, ճնշում բանակցելով և այլն մեկուսացնեն, որպեսզի այդ փաստաթղթերը հանեն: Այսինքն՝ երեկվա մեր մտավախությունը, որ ոստիկանությունը ի վիճակի է այդպիսի գործողությունների, այսօր հաստատվեց»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ