Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Գագիկ Ծառուկյանին պետք չի ոչնչացնել» (Տեսանյութ)

Մայիս 12,2017 18:04

Քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ նոր խորհրդարանի գոյությունը Հայաստանի քաղաքական կյանքում ոչինչ չի փոխելու, ի հեճուկս իշխանությունների այն հայտարարությունների, թե ապրիլի 2-ին ընտրություններում ձեւավորված խորհրդարանը լրջագույն դերակատարում ունի: Ֆորմալ առումով, իհարկե, իշխանությունը ճիշտ է: Այս խորհրդարանն իր ուսերին պետք է կրի Հայաստանի կառավարման նոր համակարգի ողջ բեռը: Բայց իրականում, սկզբունքային առումով, մեր կյանքում ոչինչ էլ չի փոխվելու`որոշողը նույն ՀՀԿ-ն է, իր արբանյակներով:

Արբանյակների թվին, քաղաքագետը դասում է նաեւ «Ծառուկյան» դաշինքը, որը «կխաղա» ընդդիմադիր դաշտում: Ինչ վերաբերվում է խորհրդարանում հիմնական ընդդիմադիր ուժ համարվող «Ելք»-ին, մեր զրուցակիցն ասում է. «Ելք»-ը ձայներ չունի: Սրանով ամեն ինչ ավարտվում է»:

Պատասխանելով «Ծառուկյան» դաշինքում ընթացող մանդատակռվի մասին մեր հարցին, մասնավորաբար, արձագանքելով դիտարկմանն, արդյոք այն ինչ կատարվեց, Գագիկ Ծառուկյանին կրկին, այսպես ասած, ոչնչացնելո՞ւ համար էր, Մանվել Սարգսյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանին պետք չի ոչնչացնել: Գագիկ Ծառուկյանն արհեստական ստեղծված բեւեռ է`քաղաքական ամբողջ դաշտը վերահսկելու համար: Հենց 2006 թվականից նա դրա համար էր: Մարդկանց թվում էր, թե նա իրականում ինչ-որ գործոն է, չգիտեմ ինչ է: Իրականության մեջ այդպիսի բան չկա: Այս համակարգը, որը կոչվում է քաղաքական ճորտատիրություն, չի տարբերում մարդկանց. Մարդը, որին ստիպում են տասը հազար դրամ վերցնի ու գնա քվեարկի կամ չվերցնի ու քվեարկի, մինչեւ Գագիկ Ծառուկյան, նույն վիճակում են հայտնվում»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած բարեփոխումների եւ այլ հարցերի շուրջ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031