Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.05-12.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 870.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 57.44մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Հաշվարկվել է 57.17 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից անհայտ անձանց վերաբերյալ կազմված ապօրինի ծառահատման 6 արձանագրությունների հիման վրա Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացվել է մասնագիտական տեղազննություն և 39 ծառի համար հաշվարկվել է 4.53մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արձանագրությունները ուղարկվել է Տավուշի մարզային դատախազություն՝ հետագա ընթացք տալու համար: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի հատված 312 ծառի վերաբերյալ 2 արձանագրությունների հիման վրա հաշվարկվել է 52.56 մլն. դրամ շրջակա միջավայրին հասցրած վնաս: Նյութերն ուղարկվել են Տավուշի մարզային դատախազություն՝ հետագա ընթացք տալու համար:
Լոռու տարածքային բաժինը 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառերի /2 բոխի/ համար հաշվարկվել է 78.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
ՀՀ ԲՆ «Թեժ գծի» ահազանգի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի Գոշ լճի տարածքում: Տավուշի տարածքային բաժնի կողմից հաշվարկվել է հողային ռեսուրսներին պատճառած 188.6 հազ.դրամի նյութական վնաս լճի տարածքում կատարված ապօրինի հողային աշխատանքների համար:
Ապօրինի որսի իրականացման համար
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 70 հատ /16.0կգ/ <սիգ> տեսակի ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 4 «Գալիք» մանկապարտեզին: Տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմել է խեցգետնի ապօրինի որսի վերաբերյալ արձանագրություն, կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 76.26 hազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ (1 խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձանց նկատմամբ (3.3խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 40.26 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 470.0հազ.դրամ գումարով, որից՝
Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարություն