ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը
Ծանոթանալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ մեր մրցակիցները ներկայացնում են Երևանի Արաբկիր շրջանի աղբամաններից մեկում հայտնաբերված և իբր ՀՀԿ նախընտրական ենթաշտաբերի գործունեությանը առնչվող նյութեր, հայտնում ենք հետևյալը՝
1. Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ:
2. Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը:
3. Ներկայացված նյութերի իրական ծագումը և միջադեպի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու դեպքում շնորհակալ կլինենք իրավապահ մարմիններին:
4. Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքական մրցակիցներին զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով:
ՀՀԿ նախընտրական շտաբ