Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ձևավորել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր

Մայիս 12,2017 16:08

Նախարարության 150 աշխատակից ըստ անհրաժեշտության ընտրատեղամասերում կապահովեն տեխնիկական սարքերի սպասարկումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ձևավորել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր, որոնք ուսուցանվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և ստացել համապատասխան որակավորում: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ԱԻՆ տեխնիկական մասնագետները արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը` որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտության դեպքում:

150 աշխատակցից կազմված տեխնիկական մասնագետների ռեզերվային խմբերը բաշխված են Երևանի բոլոր վարչական շրջաններում, քաղաքացիներին կմատուցեն բարձրակարգ ծառայություն` նպաստելով նրանց ընտրական իրավունքի իրացմանը:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031