Քիչ առաջ Կոմիտասի 52 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած վիճաբանությունից հետո «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր «ֆեյսբուքյան» էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր՝ քարոզարշավի վերջին օրը նախատեսված երթի բնույթը փոխում են եւ հանդես են գալու «ընդդեմ ընտրակաշառքի» կարգախոսով:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 17:00-ից հավաքվելու են «Լամբադա» կամրջի հարեւանությամբ եւ քայլելու Կոմիտասի պողոտայով:
Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ, եթե դեմ են ընտրակաշառքի արատավոր երեւույթին՝ անկախ նրանից, թե որ ուժին են սատարում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ