«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն VISA Infinite քարտապաններին հասանելի է դարձնում Concierge Plus ընկերության կողմից տրամադրվող միջազգային նոր Կոնսյերժ-սերվիս ծառայությունը, դրանով իսկ ընդլայնելով իր պրեմիում հաճախորդների մասնագիտացված սպասարկման հնարավորությունները:
Concierge Plus ընկերության Կոնսյերժ-սերվիսը անփոխարինելի և հուսալի օգնական է իրենց ժամանակը գնահատող ամենախստապահանջ հաճախորդների առօրյա խնդիրների և տարբեր կազմակերպչական հարցերի լուծման համար:
Կոնսյերժ-սերվիս ծառայության միջոցով Բանկի պրեմիում հաճախորդները ստանում են շուրջօրյա աջակցության ծառայություն, որն իրենից ներկայացնում է անվճար առաջարկություններ, խորհրդատվական օգնություն, ճամփորդությունների կազմակերպում և անհատական քարտուղարի ծառայություններ:
Ծառայությունից օգտվելու հնարավորությունը հասանելի կլինի ոչ միայն ՀՀ տարածքում, այլև նրա սահմաններից դուրս:
Տվյալ նախագիծը իրականացվում է Concierge Plus ընկերության կողմից, որը Concierge Service և Lifestyle management ոլորտի առաջատար է հանդիսանում հայաստանյան շուկայում` մասնավորապես, և համաշխարհային շուկայում` ընդհանրապես: Շնորհիվ ամբողջ աշխարհում ունեցած գործընկերական բազայի, Concierge Plus-ը բավարարում է հաճախորդների ցանկացած պահանջները աշխարհի ցանկացած կետում: