Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հրապարակել է ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը` մայիսի 5-ի դրությամբ:
Ըստ այդմ, չի հաստատվել կամ վերադարձվել է 10 աշխատանք, որոնցից 3-ը՝ դոկտորական: 4 «խոտանված» աշխատանք գրականությունից է (003 – ՀՀ ԳԱԱ), 3- ը` տնտեսագիտությունից (015 – ԵՊՀ), 1-ը Ֆիզմաթ. ոլորտից (053 – ՀԱՊՀ), 1-ական աշխատանք էլ գրականությունից (012 – ԵՊՀ) եւ կրկին Ֆիզմաթ. ոլորտից (044 – ԵՊՀ):
10 ատենախոսություններից սահմանված պահանջներին չհամապատասխանող դոկտորական աշխատանքներից մեկը` գրականության, երկուսը` ֆիզմաթ ոլորտներին են վերաբերվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ