Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը խրախուսում է, որ փողի դիմաց իրեն ընտրեն». Արմեն Գրիգորյան

Մայիս 12,2017 14:20

«ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը «ԵԼՔ» դաշինքի՝ 15.000 դրամների սոցիալական աջակցության նախաձեռնության շուրջ իրենց հասցեին հնչող քննադատություններին և ընտրակաշառք որակումներին ի պատասխան պարզաբանեց, որպեսզի ընտրակաշառքն առկա լինի, պիտի առկա լինեն սուբյեկտը, սուբյեկտիվ կողմը, օբյեկտը, օբյեկտիվ կողմը: Այնուհետև վստահեցրեց, թե իրենց առաջարկած նախաձեռնությունում նման հանցագործության հատկանիշ չկա, ուստի այդ արարքը ընտրակաշառք չի կարելի որակել:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, թե փորձում են որոշ բառերի ու տերմինների ոչ ճիշտ ներկայացմամբ խեղաթյուրել Նիկոլ Փաշինյանի ասածների իմաստը. «Նիկոլ Փաշինյանի ասածը կարելի է համարել նախընտրական ծրագրի մաս, այս կետի մեջ չկա օրենքի խախտում»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը խոստանում է սոցիալական աջակցություն տրամադրել ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին՝ 15 հազար դրամի չափով:

«Երկիր Ծիրանի« կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ սա ընտրակաշառք է և պետք է քրեական գործ հարուցվի:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն այս առիթով ներկայացրեց իր դիրքորոշումը. «Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ կուսակցություններին, քաղաքական գործիչներին, ովքեր մասնակցում են ընտրություններին, արգելվում է դրամական պարգև խոստանալը: Խնդիրն այն է՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ միայն ընտրվելու դեպքում այդ գումարը կտա, նա խրախուսում է քաղաքացուն, որ փողի դիմաց իրեն ընտրի: Փաստորեն, ընդդիմադիր կուսակցության կողմից առաջարկ է կատարվում քաղաքացուն փողի դիմաց ընտրություն կատարել «Ելքի» համար: Այն իրականում չի էլ կարող սոցիալական օգնություն լինել, քանի որ ինքն այն խավին չի տալիս, որ այդ օգնության կարիքն ունի, ինքը տալիս է բոլորին, ցանկացած մեկին: Տրամաբանորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը խրախուսում է, որ փողի դիմաց իրեն ընտրեն»:

Նիկոլայ Բաղդասարյանը կրկին հակադարձեց, թե իրավական խնդիր է, եթե երևույթն ընտրակաշառք բնորոշվի, պետք է լինի հանցակազմի օբյեկտիվ կողմը. «Եթե դուք չեք կարողանում ապացուցել, որ դա հանցագործություն է, դա ըստ օրենքի՝ համարվում է վիրավորանք: Մի փոխեք Նիկոլ Փաշինյանի ասած մտքերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031