Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

 ԵՊՀ –ում ֆորմալ կրթությունը համադրվում է ոչ ֆորմալ կրթության հետ

Մայիս 12,2017 13:17

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ազգային դիմագիծ» խորագիրը կրող միջոցառում: Այն կազմակերպել էին համալսարանի մի խումբ ուսանողներ Սոցիոլոգիայի ֆակուլտետի PR պրակտիկում առարկայի շրջանակներում:

-Հանձնարարություն էինք ստացել մշակել և իրականացնել սեփական ծրագիր: Մենք էլ, առիթից օգտվելով, որոշեցինք համալսարանում ազգային շունչ ունեցող միջոցառում կազմակերպել: Գաղտնիք չէ, որ մայր բուհը միշտ էլ եղել և մնում է ազգային գաղափարախոսության ու արժեքների լավագույն կրողն ու տարածողը: Մենք էլ, հավատարիմ մնալով այդ սկզբունքին, այս միջոցառմամբ փորձեցինք ուսանողների շրջանում ազգայինի հանդեպ մեծացնել սերն ու հետաքրքրությունը, -ասում է մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Ջուլհակյանը:

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածում ուսանողները ցուցադրեցին Տերյան մշակութային կենտրոնի ազգային 12 տարազներ, ապա կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը ներկայացրեց դրանց պատմությունը:

Իսկ միջոցառման երկրորդ հատվածում արդեն Մասունք ազգագրական երգի-պարի համույթը ներկայացրեց «Ջանգյուլում» տոնը՝ ազգային երգերի, պարերի ու զանազան խաղերի միջոցով:

Համալսարանականները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին միջոցառմանը. ֆարմացիայի ինստիտուտի ուսանողուհի Սոնա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ուսանողները շատ ոգևորված են այս միջոցառմամբ.

-Հաճելի է, երբ ֆորմալ կրթությունը համադրվում է ոչ ֆորմալ կրթության հետ. Սա դրա լավագույն օրինակն է: Կարծում եմ՝ շատ գովելի է, որ ԵՊՀ-ում ուսանողին իր պատմությունը, մշակույթն ու ազգային արժեքները սովորեցնում են ոչ միայն գրքերով ու դասախոսություններով, այլև գործնական հետաքրքիր տարբերակներով:

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031