Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մարկարով. ԵԱՀԿ-ն չկարողացավ պաշտպանել իր շահերը

Մայիս 12,2017 13:12

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի փակումը նախ ԵԱՀԿ-ի պարտությունն էր: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում քաղաքագետը այսպես բացատրեց իր միտքը`ԵԱՀԿ-ն չկարողացավ իր շահերը պաշտպանել: «ԵԱՀԿ –ՀՀ համագործակցությունը միշտ ներկայանում էր, որպես օրինակելի համագործակցություն՝ միտված ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացմանը: Տվյալ պարագայում ԵԱՀԿ-ն ինքն էր շահագրգռված եղել ներկայացուցչություն ունենալ ՀՀ-ում: ԵԱՀԿ-ն զոհ գնաց մեկ անդամի գործունեությանը, որի հատկանիշները համապատասխան չէին իր աշխատանքին», – հայտարարեց քաղաքագետը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման առիթով պատվողների շարքում քաղաքագետը ներառում է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին: Նա կարծում է, որ այս ողջ պատմության մեջ Ադրբեջանն իր պահվածքով եւս մեկ անգամ ապացուցեց՝ ինքն ի վիճակի չէ խաղալ այդ միջազգային կազմակերպության կանոններով:

Իսկ Հայաստանի մասով, ըստ Ալեքսանդր Մարկարովի, հերթական անգամ ի ցույց դրվեցին քաղաքական եւ դիվանագիտական թուլությունը: Հայաստանու ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը բանախոսը դրական է համարում ՀՀ տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների աշխատանքի հարցում, ուստի, դրա փակումը նա համարում է ոչ միայն պետության, այլ բոլորի պարտությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031