Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչքան էլ մարդիկ ստանան Տարոն Մարգարյանից, մեր հաղթանակից հետո իրենք կարող են ստանալ պլյուս 15 հազար». «Ելք»

Մայիս 12,2017 13:09

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ գիշերը «Ելքի» անդամները Կուրղինյան փողոցում էին՝ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ: Նիկոլ Փաշինյանը ահազանգ էր ստացել, որ այնտեղից քվեաթերթիկի շատ նման թղթերի հետ ընտրակաշառք են բաժանում:

Այսօր «Ելքը» հավաքած փաստերով դիմում է ԿԸՀ-ին՝ ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու: ԿԸՀ-ի մոտ հրավիրած ասուլիսում լրագրողները հարցրեցին՝ ՀՀԿ-ն հորդորել է «Ելքին» զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ըստ ձեզ, ինչո՞ւ է ՀՀԿ-ն սա ապատեղեկատվություն որակում՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն դա տարածել է տեսանյութը հրապարակելուց առաջ: Դրանից հետո ձայն չկա ընդհանրապես»:

Փաշինյանն էլ ասաց. «Հիմա ՀՀԿ-ին հարցրեք, թե իրենց շտաբում ինչո՞ւ են մարդկանց անունները վանկարկում, ինչու են սեղանին շարած 20 հազար, 10 հազար, 5 հազար դրամների տրցակներ: Տեսանյութում դա չկա, բայց մենք վկաներ ունենք, որ տեսել են, էդ մարդիկ փողը վերցրել են, դրել են գրպանները ու գնացել են»:

Այն վարկածը, որ կարող է ասեն՝ աշխատավարձ ենք բաժանում՝ Փաշինյանը հեգնում է՝ գիշերվա այդ ժամին աշխատավա՞րձ եւ հետո, եթե նույնիսկ աշխատավարձ են բաժանում եւ մեկը նկարում է, «պետք է քացով տաս, որ հեռախոսդ թռնի օդ ու հետո ճողոպրի, փախնի՞»:

Փաշինյանն ասաց, որ համոզված է՝ նույն գործընթացը Տարոն Մարգարյանի մյուս նախընտրական շտաբներում ընթանում է, ուստի հորդորեց ԶԼՄ-ներին հնարավորինս աջակցել եւ վերահսկել:

Նա ասաց, որ հիմա ընտրակաշառքի դրույքաչափը բարձրացրել է ՀՀԿ-ն: Ըստ Փաշինյանի, դա պայմանավորված է ընտրակաշառքից հրաժարվողներին իրենց 15 հազար դրամների առաջարկով: Հարցին ի պատասխան՝ բա դուք չե՞ք պատրաստվում դրույքաչափը բարձրացնել՝ Փաշինյանը ծիծաղեց. «Ոչ, մերը ընտրակաշառք չի, մերը Երեւան քաղաքի բյուջեից տրվող սոցիալական վճար է եւ մենք դրա մասին հայտարարում ենք: Թող Տարոն Մարգարյանն էլ հայտարարի, որ իր ընտրական շտաբից 20 հազար դրամներ են բաժանում: Բայց ինչքան էլ մարդիկ ստանան Տարոն Մարգարյանից, մեր հաղթանակից հետո իրենք կարող են ստանալ պլյուս 15 հազար»:

Հարցին՝ եթե ԿԸՀ-ն չբավարարի ձեր դիմումը, դուք ընտրության լեգիտիմությունը կասկածի տա՞կ եք դնելու՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ-ում ընտրության լեգիտիմությունը միշտ էլ կասկածի տակ է, քանի դեռ այս հարցերը չենք լուծել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031