Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջուսը՝ ամուսնալուծության մասին. «Ասում էի՝ էդ ինչ մի սեքս-բոմբ եմ, որ սաղի հետ քնում եմ». «Ժողովուրդ»

Մայիս 12,2017 12:26

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ երգչուհի Ջուսն ամուսնալուծվել է։ Նա այդ մասին տեղեկացրեց սոցցանցերում։ Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր փաստաբան Վահագն Մանուկյանի հետ՝ 2016-ի հուլիսին։ Վերջինս կայքերից մեկի հետ զրույցում մեկնաբանելով բաժանության լուրը՝ նշել էր. «Ջուսին միայն փողն էր հետաքրքրում. նա ընտրեց բաց հետույքը եւ ազատ վարքագիծը»։ Այնինչ՝ երգչուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հակադարձել այդ մեղադրանքները. «Նախ ասեմ, որ ես մեր համատեղ կյանքի ընթացքում առօրյայում բաց չեմ հագնվել։ Նա ընդամենը պատճառներ է բերում, որ արդարացնի իրեն։ Ինչ վերաբերում է բեմական կերպարներին, ապա այդ պարագայում ամեն բան այլ է. արտիստին չի կարելի սեղմել, այլապես նա անհետաքրքիր կդառնա»։

Մենք հարցրինք՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում արդյոք երգչուհին ինչ-ինչ զիջումների գնացե՞լ է. «Միանշանակ։ Բոլորը նկատում էին, որ փոխվել եմ, բայց ինքը ոչ միայն չէր գնահատում դա, այլեւ անհիմն կասկածներ էր հայտնում, ստուգում էր հեռախոսիս, սոցցանցերիս հաղորդագրությունները, ասում էր՝ դու սրա հետ ես քնել, նրա հետ ես քնել։ Ասում էի՝ էդ ինչ մի սեքս-բոմբ եմ, որ սաղի հետ քնում եմ… Այդ ամենն արդեն անտանելի էր, հանդուրժել հնարավոր չէր։ Ես հայտնվում էի նյարդային վիճակում, տառապում էի անքնությունից»,- մանրամասնեց Ջուսը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031