Հատված ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հարցազրույցից:
– Այսօր, ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա են հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կզարգանան դրանք, եթե Հայաստանը գնալով խորացնի կապերը Եվրամիության հետ։
– Ռուս-հայկական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և ես չեմ հոգնի կրկնելուց, որ այդ հարաբերությունները լավ օրինակ են մյուս երկրների համար։ Մենք դրան հասել ենք մեր պապերի, ապուպապերի շնորհիվ, ովքեր միշտ նպաստել են այդ կապերի ամրապնդմանը, ձևավորել են փոխադարձ հարգանք և փոխըմբռնում։ Այսօր մեր խնդիրն է այդ «կապիտալը» փոխանցել սերունդներին։
Իհարկե, այդ բարձր մակարդակի ձևավորման գործում կարևոր դեր ունեն նաև մեր երկու պետությունների ղեկավարները։ Իմ պաշտոնավարման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելել է երեք անգամ, Դմիտրի Մեդվեդևը՝ երկու անգամ, չհաշված այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը։
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի կապերի խորացմանը, ապա անբնական ոչինչ չեմ տեսնում։ Յուրաքանչյուր երկիր, որը Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի անդամ է, ունի իր հստակ պարտավորությունները մյուս երկրների նկատմամբ։ Մյուս հարաբերությունները կառուցվում են ոչ ի վնաս դաշնակից պետության։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում