Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Մենք կորցրել ենք ազատ ու ըմբոստ քաղաքացուն». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 12,2017 12:48

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը «ՉԻ» հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական վերջին ընտրություններին, հետեւյալ դիտարկումներն է արել.

– Ցավալի է, բայց մենք գնում ենք դեպի այն սկիզբը, որտեղից փորձեք ենք դուրս գալ՝ միակուսակցական համակարգ, ավտորիտարիզմ, իշխանության կողմից ճնշված ու խեղճացած քաղաքացի եւ հասարակություն։

Մեր անկախության իմաստը նաեւ այն էր, որ Հայաստանն ունենար ազատ քաղաքացի։ Եվ ընդհանրապես, ցանկացած երկրի թիվ մեկ արժեքն ազատ քաղաքացին է, ու որքան շատ է ազատ քաղաքացու քանակը, այնքան հզոր ու ժողովրդավար է այդ երկիրը։ Տարիներ շարունակ այդ արժեքը մեզ մոտ գնալով պակասեց, չդիմացողներն արտագաղթեցին, մնացողները համաձայնեցին նոր պայմաններին ու խեղճացան՝ օտարվելով երկրի կառավարման համակարգից։ Սա ամբողջապես վերադարձ է դեպի խորհրդային մենատիրություն, դեպի ավտորիտար ռեժիմ։ Մենք կորցրել ենք ազատ ու ըմբոստ քաղաքացուն։ Քաղաքացին մնացել է մարդու պատյանի մեջ. մարդը ֆիգիոլոգիապես կա, անգամ՝ քվեարկում է, բայց նրա մեջ քաղաքացին ճնշված վիճակում է։ Նա վախենում է լինել քաղաքացի։ Սա մեզ համար համարում եմ մեծագույն կորուստ։

Սա ստեղծում է նպաստավոր միջավայր իշխանությունների լկտիացման, ցինիկացման, անպատժելի զգալու համար, արդյունքում՝ կասեցվում է հասարակության զարգացումը։ Սա կարող է խոցելի դարձնել երկիրը, քանի որ իշխանությունը, որը չունի ժողովրդի վստահությունը, խոցելի է դրսի ուժերի համար։ Այս կարգի ընտրությունների արդյունքում Հայաստանը կորցրել է եւ շարունակում է կորցնել իր անվտանգության համակարգի ամրությունը։ Եվ Հայաստանի հեռանկարի համար խոցելի անվտանգության համակարգ ունենալը բերելու է միայն բացասական արդյունքների։

Իհարկե, քաղաքացիները մեծ առումով մեղք չունեն, քանի որ պետական ողջ համակարգը անխտիր տարիներ շարունակ գործի է դրել ճնշումների մեքենան, միահամուռ ճնշել են քաղաքացու ազատությունը, նրա քվեարկության իրավունքը։ Այնպես որ, այստեղ պետք է մեղադրես նրան, ով ստեղծել է այդ համակարգը։ Բայց բոլոր դեպքերում գումարի դիմաց քվեարկողներին չէր խանգարի իմանալ, որ իր ընտրածի մեղքերի, սխալների պատասխանատվությունը կիսում են նաեւ իրենք։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031