Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դպրոցների օպտիմալացումը՝ երկիրը դատարկելու միջո՞ց. «Ժողովուրդ»

Մայիս 12,2017 12:01

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին, մի շարք հանձնարարականներ է տվել կրթություն եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Նա առաջարկել է կառավարության աշխատակազմին 15-օրյա ժամկետում քաղաքային դպրոցների օպտիմալացման տարբերակներ ներկայացնել։ Սակայն վարչապետի այս հայտարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել ոչ միայն մանկավարժների, այլեւ մասնագետների մոտ:

Եթե կառավարությունը քննարկում է դպրոցների օպտիմալացման հարցը, սա արդեն նշանակում է, որ խնդիրը լուրջ է։ Եվ ըստ ամենայնի, սա ունի խորը պատճառներ։ Բանն այն է, որ կրթական ոլորտի վրա նույնպես իր բացասական հետքն է թողել օր օրի ահագնացող արտագաղթը։ Ավելին՝ այսօր հանրապետության մարզերում կան գյուղեր, որոնք դպրոց, հետեւաբար երիտասարդ ընտանիք չունեն։ Օրինակ՝ Սյունիքի մարզի Շվենանց գյուղը դպրոց չունի, իսկ գյուղի աշակերտները հաճախում են Կապանի դպրոցներ։ Մինչդեռ տարիներ առաջ գյուղի դպրոցն ունեցել է 400 աշակերտ։ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Օթեւան, Արմավիրի մարզի Կողբավան գյուղերը նույնպես դպրոց չունեն։ Նման բազմաթիվ օրինակներ, ցավոք, կարող ենք շատ թվարկել։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031