«Շանթ» հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը։ Մասնավորապես՝ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակոցներ է արձակել հեռուստատեսության հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթայանն ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել հոսպիտալ:
Ի դեպ, կատարվածի վերաբերյալ սոցցանցում մեկնաբանություն է արել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, մասնավորապես գրելով. «Լրագրողը կամուֆլյաժով, կամուֆլյաժ մեքենայով առաջնագիծ չպետք է գնա»: