Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը մոտ 12.6 միլիարդով կամ 5.2 տոկոսով գերակատարել է առաջադրանքը։ Լա՞վ է սա, թե վատ. «Հայկական ժամանակ»

Մայիս 12,2017 11:32

Այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 255 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր, այն դեպքում, երբ բյուջեով նախատեսված ծրագրային առաջադրանքը եղել է 242.4 միլիարդ դրամ։ Այսինքն, ՊԵԿ-ը մոտ 12.6 միլիարդով կամ 5.2 տոկոսով գերակատարել է առաջադրանքը։ Լա՞վ է սա, թե վատ։ Առաջին հայացքից շատ լավ է։ Իրականում, սակայն, քննարկելու թեմա է։ Հարց է, թե ինչպես է ՊԵԿ-ը հավաքագրել այդ գումարը, կամ եթե ավելի պարզ ասենք՝ ով է վճարել այդ հարկը։

ՊԵԿ նախագահը պնդում էր, որ հավաքագրումների ավելացումը հիմնականում ստվերի կրճատման հաշվին է։ Մենք բերեցինք մի պարզ օրինակ, որով, կասկածի տակ է դրվում այդ պնդումը։

Այսպես, Հայաստանում շաքարավազը թանկանում է, իսկ համաշխարհային շուկաներում՝ էժանանում։ Շաքարի ներկրման եւ մեծածախ վաճառքի բացարձակ մոնոպոլիային տիրապետող «Ալեքս գրիգ», կամ ինչպես հիմա է կոչվում «Ալեքս հոլդինգ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, ունեցել է, մեղմ ասած, գերշահույթներ։ Շաքարավազի վաճառքի գնի ուղիղ 20 տոկոսը՝ ավելացված արժեքի հարկը, վճարում է ոչ թե տնտեսավարողը, այլ այդ շաքարավազը գնողը։ Եթե շաքարավազի մեկ կիլոգրամը արժե 300 դրամ, ապա դրա 20 տոկոսը, կամ 60 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Եթե շաքարավազի մեկ կիլոգրամը արժե 400 դրամ, ապա այդ դեպքում ԱԱՀ-ն 80 դրամ է։

Այսինքն, շաքարավազը թանկ վաճառելու դեպքում յուրաքանչյուր կիլոգրամից Ալեքսանյանը պետբյուջե կվճարի 20 դրամ ավելի գումար։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան շաքարի սպառումը Հայաստանում կազմում է մոտ 60 միլիոն կիլոգրամ, ապա ապրանքը արհեստականորեն թանկացնելու շնորհիվ կարձանագրվի, թե Ալեքսանյանը վճարել է 1.2 միլիարդ դրամով ավելի հարկ։ Իրականում դա վճարում ենք մենք՝ սպառողներս, իսկ տնտեսվարողի եկամուտները ամենեւին չեն նվազում, ստվերը՝ նույնպես։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031