Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել է, թե ում կցանկանային տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում:
Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 4 հնարավորություն՝ Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Տարոն Մարգարյան եւ այլ:
Հարցմանը մասնակցել է 486 օգտատեր: Եվ այսպես՝ «այլ» պատասխանը տվել է հարցվածների 10%-ը, Տարոն Մարգարյանին կցանկանար տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում հարցվածների 12%-ը, Զարուհի Փոստանջյանին՝ 25%-ը:
Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 53%-ը, Երեւանի քաղաքապետի պաշտոնում կցանկանար տեսնել Նիկոլ Փաշինյանին:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
12.05.2017
Դա կլիներ ամենաճիշտ ընտրությունը ներկա պայմաններում!!!!! Դա կմիավորեր բոլորին, որքան էլ տարաձայնություններ կան հիմա ընդդիմադիր դաշտում: Այս պահը, այս ընտրությունը վճռական հարված կլիներ ՀՀԿ-ական կոռումպացված, կաշառք բաժանող համակարգին: Երևան ջան, ԵԼՔ կա՛ – համարձակ գնացեք ընտրության, առանց վարանելու ու վախենալու!!!!