Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեզվի պետական տեսչությունը լեզվական խախտումների հետ կապված ընդամենը մեկ-երկու դատական գործ է ունեցել. «Հրապարակ»

Մայիս 12,2017 11:08
Sergo Yericyan

Լեզվի տեսչությունը պետք է ունենար լիարժեք իրավունքներ՝ ներթափանցելու բոլոր կառույցներն ու կտրուկ գործողությունների դիմել։ Հայոց լեզուն շատ է աղավաղվում նաեւ պետական հիմնարկներում, իսկ լրատվամիջոցների արձագանքը մնում է անպատասխան։

Ըստ օրենքի, պետական մարմինները պարտավոր են հրապարակային միջոցառումների ժամանակ ապահովել այլ լեզուներին զուգահեռ հայերեն թարգմանություն։ Կարելի է տեսնել, որ հայ-ռուսական որեւէ միջոցառման հայերեն թարգմանություն ապահովված չէ՝ սկսած ԱԺ-ում քննարկումներից։

Ի դեպ, նույն Ռուսաստանում եւս կա նման օրենք, եւ այնքան խիստ են պատիժները, որ ամենքը փորձում են պաշտպանել։ 2014 թվականին փոփոխություններ արվեցին, ըստ որոնց, եթե կա դրա ռուսերեն բառը, պետք է համարժեք օտարը չգործածել։ Շարքային քաղաքացիներին սպառնում է 2000-2500 ռուբլի տուգանք, պաշտոնյաներին՝ 4000-5000՝ գույքի բռնագրավմամբ, իրավական մարմիններին՝ 40-50.000 ռուբլի՝ գույքի բռնագրավմամբ։ Նման օրենք կա Ֆրանսիայում եւ Գերմանիայում։

Ռուսաստանում նաեւ ուժի մեջ մտավ հայհոյանքն արգելող օրենք, ըստ որի՝ հեռուստատեսությամբ, թատրոնում, կինոյում, համերգների ժամանակ հայհոյանքը բարձր տուգանք կունենա։

Երբ մեզանում լեզուն կատարյալ պաշտպանության տակ չէ, իսկ հարգանքը հավասար է զրոյի, որեւէ խնդիր չի լուծվի։

Այն ժամանակ, երբ մի երկու խանութ փակվեն, պետական հիմնարկը պատասխանատվության ենթարկվի, արտոնագրից զրկվեն, խնդիրները կկարգավորվեն։ Լեզվի պետական տեսչությունը լեզվական խախտումների հետ կապված ընդամենը մեկ-երկու դատական գործ է ունեցել, սա խոսում է անհետեւողականության մասին։

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այն, որ Լեզվի պետական տեսչության պետն իր գործունեությամբ ապացուցեց, որ շատ պասիվ և լեզվական քաղաքականության նկատմամբ անտարբեր պաշտոնյա է, դա ցույց է տալիս տեսչության աշխատանքի այսօրվա արդյունքը (հոդվածի վերնագիրը դրա վառ ապացույցն է):
    Իսկ այն, որ տեսչության պետին փոխելու փոխարեն Լեզվի տեսչությունն են փակում, դա էլ նշանակում է, որ մեր իշխանավորների համար մայրենի լեզուն երկրորդական նշանակություն ունի: Կարևոր կառույցը խելքի բերելու փոխարեն, այն վերացնում են: Դրանից մեր թշնամիները շատ կուրախանան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031