Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուս հայտնի բլոգեր Անտոն Նոսիկին ներառել է «անցանկալի անձանց» ցուցակում, որոնց մուտքը Ադրբեջանի տարածք արգելվում է: Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ հիշեցնելով, որ Նոսիկն ունի Իսրայելի քաղաքացիություն:
Պատճառը մարտի վերջին Նոսիկի այցն էր Արցախ, որտեղ նա մասնակցել էր բլոգերների ֆորումին:
Նոսիկը հայտարարել էր, որ դիտմամբ է նման քայլի դիմում՝ Ադրբեջանի իշխանություններին զայրացնելու համար, քանի որ նրանք ավելի վաղ ձերբակալել էին մեկ այլ հայտնի բլոգերի՝ Ալեքսանդր Լապշինին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ