Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախ՝ Հանրապետության փողոցից աղբը մաքրեք, հետո նոր` հանրապետությունից

Մայիս 12,2017 10:47

Կառավարության նիստերին պարբերաբար հնչող համահայկական աղբահավաքության` վարչապետի կոչն էլ չի օգնում, որպեսզի մայրաքաղաքի կենտրոնում` Հանրապետության փողոցում, տարիներ ի վեր կուտակվող այս աղբը վերանա: Այս տարածքը Հանրապետության հրապարակին կից է եւ մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից է, որտեղ մի քանի հյուրանոցներ ու հյուրատներ են տեղակայված:

Այս հատվածում աղբի խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում. ինչ է թե տարածքը մասնավոր է՝ աղբահավաք ընկերությունը` «Սանիթեք»-ը, այդ հատվածը շրջանցում է: Քաղաքային իշխանություններն էլ մի լուծում չեն գտնում. ո՛չ աղբաման են տեղադրում, ոչ էլ սեփականատիրոջը պարտավորեցնում տարածքը փակել, որպեսզի աղբանոցի չվերածվի: Ամիսներով կուտակված աղբը եթե մի օր մաքրվում է, ապա շատ արագ կրկին կուտակվում է:

 

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031