Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը 2017թ. կպահպանվի. ԱՄՆ հետախուզություն

Մայիս 12,2017 10:44

Արցախում կարող են վերսկսվել լայնածավալ ռազմական գործողությունները: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դանիել Կոստայի՝ Սենատի հետախուզությունների հատուկ կոմիտեի լսումներին ներկայացված զեկույցում:

Զեկույցի հեղինակը Կովկասին նվիրված բաժնում հիշեցնում է, որ 2016թ. ապրիլին լարվածություն բռնկվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Այն, որ երկու կողմերն էլ չեն ցանկանում զիջումների գնալ, ինչպես նաև տեղերում աճող ճնշումները, թույլ են տալիս ենթադրել, որ 2017թ. իրատեսական կմնա լայնածավալ ռազմական գործողությունների հավանականություն»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նաև նշվում է, որ մինչ Ադրբեջանը փորձում է հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի միջև, այդ երկրում շարունակվող տնտեսական դժվարությունները լուրջ մարտահրավեր են տեղի վարչակարգի համար և կարող են ստիպել նրան հրահրել իրավիճակը՝ իշխանությունը պահելու համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031