Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լյումպենի պատասխանը «Ելքի» «15000 դրամ» կոնցեպտին. «Ժամանակ»

Մայիս 12,2017 10:32

Երեկ ուշ երեկոյան բոլորը, ու գուցե հոգու խորքում` նաև Նիկոլը, համոզվեցին, որ ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին առաջարկվող 15000 դրամի օգնության «Ելքի» առաջարկը փուչիկի պես տրաքում է: Հենց Արարատյան զանգվածում տեղակայված ՀՀԿ շտաբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հավաստեցին, որ ընտրողները ՀՀԿ-ի տված 10000, 20000 «նաղդ» փողը գերադասում են Նիկոլի խոստացած «նիսյա» փողից:

Եթե ամեն բան եկել, հանգել է փողին կամ դրա հետ կապված թվաբանությանը, ապա մարդիկ ճիշտ են վարվում, որովհետև «շնից մազ պոկելն» ավելի արդյունավետ է, քան «ոսկե սարերին» հավատալը: Սա է լյումպենի հոգեբանությունը, վարքագիծը: Իրերը կոչենք իրենց անուններով: Նիկոլի առաջարկածը նույն ընտրակաշառքն է` գեղարվեստական մատուցմամբ, լյումպենիզմը գաղափարախոսության վերածելու վտանգավոր հեռանկարով: Ընտրակաշառքը նույնանում է իշխանության, թալանի, կաշառքի հետ: Հենց ընդդիմությունը ժողովրդին առևտուր է առաջարկում` նրան զրկում է ընտրության հնարավորությունից, նաև վարկաբեկում է քաղաքականությունն ու ընդդիմությունը:

Նույնիսկ տատանվող, չկաշառվող ընտրողներն այդ պարագայում գերադասելու են իշխանության «նաղդ» փողը, որովհետև ընտրությունն, որպես այդպիսին, վերջացել է: Նիկոլի «15000»-ի առաջարկը Երևանի ընտրության ավարտի ազդարարումն էր, որովհետև վերացավ իշխանության ու ընդդիմության բարոյական, արժեքային սահմանը:

 

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031