Ծագումով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղից գրող Թելման Մայիլյանը 2015թ. հրատարակել է իր «Գրիբոյեդովը եւ Հայաստանը» գիրքը: Բերքաբերը նախկինում կրել է Ջողազ, Պիպիս անունները:
Գրքում Մայիլյանը ներկայացրել է իր համագյուղացիներից լսած, սերնդե-սերունդ անցած պատմությունը: Ռուս մեծանուն դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովը սկզբում որպես ռուսական պատվիրակության քարտուղար, ապա որպես Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան մի քանի անգամ եղել է Պիպիսի փոստային կայարանում: 1819թ. լինելով Պիպիս գյուղում, մի քանի օր գիշերել է այնտեղ: Գրիբոյեդովը Պիպիսում մասնակցել է գյուղական հարսանիքի, նորապսակներին գրպանի ժամացույց նվիրել:
Թ. Մայիլյանը մեզ հայտնեց, որ Գիբոյեդովն անցել է փաստային ճանապարհով, կամրջով,որը 1970-ական թվականների վերջին, Ջողազի ջրամբարի շինարարության պատճառով հայտնվել է ջրի տակ:
Վերջերս Թելման Մայիլյանը հայրենի Բերքաբեր գյուղի մուտքի մոտ, որտեղով անցել է նշված փոստային ճանապարհը, տեղադրել է հուշատախտակ, որի վրա հայերեն եւ ռուսերեն գրված է. «Բերքաբերում (Ջողազ, Պիպիս)1819թ. գիշերել է ռուս դիվանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս. Գրիբոյեդովը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Թելման Մայիլյանի լուսանկարը՝ «Գրական թերթի»
Զավեն Ալավերդյան Սարքած պատմություն է․․․Ի դեպ վերջերս լույս տեսած Նարիման Թանանյանի <> վերնագրով գրքի 84-րդ էջում հանդիպում ենք հետևյալ <> նախադասությանը․<>։ Չգիտեմ ո՞վ ինչպես ընկալեց, բայց ես այնպես հասկացա, որ հանգուցյալին գերեզմանից հանել են և բերել ու կանգնացրել Բերքաբերի սահմանի վրա,,, Ավելորդ չէ նշել, որ վերոնշյալ գրքի խմբագիրը Թելման Մայիլյանն է։