Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդի «Գրան Պրին» որպես Եվրոպայի առաջնության նախապատրաստական մրցում

Մայիս 11,2017 22:35

Կիեւում անցկացված Ուկրաինայի գավաթի խաղարկությունից հետո ջրացատկի Հայաստանի հավաքականը հանդես է գալու Մադրիդի «Գրան Պրիում» (մայիսի 26-ից 28-ը): Այս մասին տեղեկացրել է մարզաձեւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

Մարզիչը հայտարարել է, որ Իսպանիայում հանդես գալու են Ազատ եւ Վլադիմիր Հարությունյան եղբայրները, չնայած այն բանին, որ Ազատ Հարությունյանը դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից: «Ազատը լիարժեք չի վերականգնվել, սակայն դեռ ժամանակ կա: Մադրիդի «Գրան Պրիին» Ազատը կմասնակցի միայն սինքրոն ցատկերում, որպեսզի շատ չծանրաբեռնվի եւ վնասվածքը չխորանա, իսկ Վլադիմիրը հանդես կգա նաեւ անհատական ցատկերում», –  ասել է Հրաչյա Չանդիրյանը եւ հավելել, որ եղբայրների մարզավիճակը, թեև իդեալական չէ՝ պատրաստվելու քիչ ժամանակ ունեն, բայց փորձելու են հասնել առավելագույնին:

Մարզիչը Մադրիդի «Գրան Պրին» դիտարկում է որպես Եվրոպայի առաջնության նախապատրաստության փուլ: Նրան Իսպանիայում գրանցվելիք արդյունքներին այնքան էլ առաջնային չեն, թեեւ ձգտելու են առավելագույնին: Դա մեծապես կախված է լինելու այն բանից, թե ուժեղագույն մարզիկներ մասնակցելո՞ւ են, թե` ոչ:

Ջրացատկի Եվրոպայի առաջնությունը կայանալու է  հունիսի 12-18-ը՝ Կիեւում: Հայաստանը ներկայացված լինելու է երեք մարզիկով, սակայն հավաքականի գլխավոր մարզիչը դեռեւս չի որոշել թիմի կազմը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031