Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումում «Օլդ Տրաֆորդում» ընդունում է «Սելտային»:
Առաջին խաղում անգլիացիները մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթանակ են տոնել ու եզրափակիչ հասնելու համար նրանց մնացել է կատարել վերջին քայլը:
Որոշիչ հանդիպմանն ընդառաջ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, թե թիմում նոր վնասվածք ստացած եւ որակազրկված ֆուտբոլիստներ չկան: Ակումբի հիվանդասենյակում շարունակում են մնալ Ռոխոն, Իբրաիմովիչը, Շոուն, Յանգը, Ֆոսու-Մենսան:
Անգլիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է մտնելու ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manutd.com-ի