«Այս ընտրություններն Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն, այս ընտրությունները կտուրները մագլցելու եւ հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն»,-այսօր Ջրվեժում եւ Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Գրիգոր Մինասյանը:
Նա ասաց, որ անգամ իրենց ընդդիմադիրները չեն կարող չնկատել, որ Երեւանն այս տարիների ընթացքում շատ է զարգացել:
«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր մրցում են մարդիկ, որոնք անգամ մի համատիրություն չեն կարող ղեկավարել, նրանք կարող են միայն գեղեցիկ ճառեր ասել եւ հետաքրքիր շոուներ կազմակերպել »,-ասաց Մինասյանը:
Մանրամասները` տեսանյութում
Ապա` ելույթ ունեցավ նաեւ ավագանու թեկնածու Ալինա Քուշկյանը, որն ասաց, որ Տարոն Մարգարյանի շնորհիվ Երեւանի բուժհիմնարկները ջեռուցվում են, վերազինվել են լավագույն բուժտեխնիկայով, 70 հազար բնակիչների համար անվճար բուժզննություն է կազմակերպվել, 4700 բնակիչներն էլ անվճար բուժօգնություն են ստացել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ