«Ելք» դաշինքով պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանն այսօր «Ելքի» ամփոփիչ հավաքի ժամանակ խոստացավ, որ ոչ մի քվե չեն կորցնելու առաջիկա ավագանու ընտրություններին:
«Երկու տասնամյակ է փնտրտուքի մեջ ենք, ամեն անգամ ընտրությունից առաջ ժողովուրդը կերպարանափոխվում է ու միշտ բողոքում է, որ կա խնդիր, այս իշխանությունից պետք է ազատվենք, ամեն անգամ ՀՀԿ-ն իր ցանցերով, սուտ խոստումներով մարդկանց է մտցրել գյուղապետարան, քաղաքապետարան, ԱԺ, ժողովուրդը էլի մնացել իր դժգոհության հետ:
Այս իրավիճակից դուրս բերողները դուք եք, մենք կպահենք ձեր տված քվեն, պահել ենք ապրիլի 2-ին: Մենք ապրանք չենք, բայց այսօր երկրի ապագայով մտահոգ մարդիկ կան այստեղ, որոնք ուզում են փոփոխություններ անել, հավատացեք, զորավիգ եղեք, ձայնը մերը չէ»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Ըստ նրա, իրեն էլ են հասել «Ելքը» իշխանական պրոյեկտ է մեղադրանքները.«Ես նմա՞ն եմ այն մարդուն, որը իշխանության պրոյեկտը կարող է լինել»:
Սասուն Միքայելյանը նաեւ կոչ արեց՝ այս անգամ փոփոխության հնարավորությունը բաց չթողնել մի կորցրեք՝ ասելով, որ ԱԺ-ում «Ելքը» միակ ընդդիմադիր ուժն է. «Մի ուժ կա, որ կարող է այս իշխանությանը ընդդիմադիր լինել, հնարավորություն տվեք ձեզ փրկել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ