Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանը Յուրի Լուժկովին կներառի իր «սև ցուցակում». ՆԳՆ

Մայիս 11,2017 17:57

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կներառվի Վրաստանի «սև ցուցակում» և չի կարողանա այսուհետ մուտք գործել Վրաստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին:

«Այն, ինչ տեղի ունեցավ այս փուլում, պայմանավորված էր նրանով, որ ժամանակին նա չէր ներառվել ցուցակում: Մենք նրան կներառենք այդ ցուցակում, և նա չի կարողանա մուտք գործել Վրաստան»,- ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Լուժկովի այցը Վրաստան մեծ աղմուկի տեղիք էր տվել վրացական հասարակության մեջ: Նախկինում բազմիցս Լուժկովն այցելել էր Աբխազիա և Հարավային Օսիա: Համաձայն Վրաստանում գործող «Օկուպացված տարածքների մասին» օրենքի՝ առանց Թբիլիսիի գիտության այդ տարածքներ մուտք գործելը անօրինական է և պատժվում է կամ խոշոր դրամական տուգանքով, կամ մինչև 4 տարի ազատազրկմամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031