Մայիսի 7-ի երեկոյան Սամարայի Մեխզավոդ բնակավայրում հրազենային վիրավորումով հիվանդանոց են տեղափոխվել 3 հայ: Այս մասին հայտնում է «Վոլգ նյուզ» գործակալությունը:
Հաղորդվում է, որ վիրավորներից երկուսն օգնություն են ստացել և դուրս գրվել հիվանդանոցից: Երրորդը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:
Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» հոդվածով:
Հայտնի է, որ վիրավորներից ամենամեծը եղել է 23 տարեկան:
Վեճը ծագել է 1000 ռուբլու պատճառով: Կրակողների ինքնությունը պարզված է, նրանք գտնվում են հետախուզման մեջ:
Նշվում է, որ վեճին մասնակցող երկու կողմերն էլ (6 երիտասարդ) ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ են: Կասկածյալներից մեկն անչափահաս է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ