Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ առանց պատճառաբանության դատարան չներկայանալու համար: Հիշեցնենք, որ պաշտպաններն արդեն որերորդ անգամն է, որ չեն ներկայանում դատարան:
Դատարանը հայտարարեց, որ կդիմի ՀՀ փաստաբանների պալատ՝ Իշխան Բարսեղյանի պաշտպաններ Վլադիմիր Գրիգորյանին, Լիանա Գրիգորյանին եւ Արա Ղազարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 20-ին:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալ): Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ