Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր կոալիցիոն հուշագիր ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ՝ 5 տարով

Մայիս 11,2017 16:48

Քիչ առաջ նախագահականում ՀՅԴ-ն իշխող Հանրապետական կուսակցության հետ ստորագրեց նոր կոալիցիոն հուշագիր: Այն ստորագրեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Արմեն Աշոտյանն ասաց, որ պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել գալիք 5 տարիների ընթացքում:

Համագործակցության հիմքում լինելու է հակակոռուպցիոն պայքարը, ազգ-բանակ կոնցեպտը, մրցունակ տնտեսության զարգացումը եւ մարդու իրավունքների ինստիտուտների հետ կապված հետագա զարգացումները:

Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք համագործակցության շրջանակներում կարեւորում են անվտանգության խնդիրները, Արցախի անվտանգությունը, տնտեսության զարգացումը, երկրում որակական փոփոխություններ անելու ցանկությունը:

Հարցին՝ սա նախորդ հուշագրից ինչո՞վ է տարբերվելու՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ այս անվանումը, որ այն ոչ թե համագործակցության հուշագիր է, այլ՝ կոալիցիա՝ բխում է Սահմանադրությունից:

Վերահաստատելով 2016-ի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջեւ կնքված փաստաթղթին հավատարմությունը, այս նոր կնքված փաստաթուղթը դրա շարունակություն է:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «Դառնում է երկու իրար լրացնող փաստաթուղթ, ուժի մեջ է լինելու մինչեւ 2022 թվականը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031