Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը ստվերը բացահայտել է հարկային տեռոր չանելով (Տեսանյութ)

Մայիս 11,2017 16:25

ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանից այսօր ասուլիսում ստվերի կրճատման մասին ցուցանիշը հրապարակելուց հետո, ըստ որի խոշոր տնտեսվարողների մոտ ստվերը 48.8 տոկոսից նվազել էր` դառնալով 33,2 տոկոս, լրագրողները հետաքրքրվեցին, թե այդ ինչ մեխանիզմներով են հաշվել նախ` որքան է եղել ստվերը եւ այժմ որքան է:

Բացի այդ պարոն Հարությունյանին հիշեցրին ոլորտի նախկին պաշտոնյաների ասածները, երբ ստվերի վերաբերյալ հարցերին մշտապես պատասխանել են, թե ստվերը հաշվելու մեխանիզմներ գոյություն չունեն:
Վարդան Հարությունյանն ասաց, որ ստվերը բացահայտելու հաշվարկման մեխանիզմը ՊԵԿ-ը գտել է եւ այն չեն թաքցնում, կներկայացնեն հասարակությանը:

ՊԵԿ ղեկավարն ասաց. «Եթե դուք ուզում եք բացարձակ թվեր, դրանք հնչեցնելն, իհարկե, սուբյեկտիվ է: Հաշվարկման մեխանիզմը շատ պարզ է, տրամաբանական է, որի արդյունքում էլ այսօր մենք ունենք հարկային մուտքերի կտրուկ աճ: Լինելով հասարակության անդամ, այսօր որեւէ մեկը չի կարող ասել, որ հարկային տեռոր է, սա ուղղակի վարչարարություն է, որը տրամաբանության մեջ է արվել: Մենք թիրախավորված գտել ենք այն ստվերային ուղղությունները որտեղ ունենք ռեզերվ եւ այդ ռեզերվներով սկսել ենք աշխատել»:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031