Ադրբեջանական խնձորի թեման այսօր կրկին արծարծվեց ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանի` այսօր հրավիրած ասուլիսում:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում այն մաքսավորների անուններն ու պաշտոնները, որոնք ապօրինի ճանապարհով թույլ են տվել , որ ադրբեջանական խնձորը հայտնվի մեր շուկայում: Պարոն Հարությունյանն ասաց, որ գործը քննչական փուլում է եւ, քանի դեռ այդ անձանց մեղադրանք չի առաջադրվել, ինքն իրավասու չէ անուններ հրապարակելու: Պարոն Հարությունյանը խոստացավ անուններ հրապարակել քննությունից հետո:
Պարոն Հարությունյանն ասաց, որ ՊԵԿ-ն իր մեղքի բաժինը գիտակցում է ադրբեջանական խնձորների մասով:
Վարդան Հարությունյանն ասաց, որ ադրբեջանական խնձորի միջադեպի առիթով, բացի այն, որ մեղավոր է ՊԵԿ-ը, իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ իրացնողները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ