«Մենք կորցրել ենք Անին եւ Կարսը մոտ 1000 տարի առաջ: Արատավոր բարքերի հետեւանքով մենք կորցրինք մեր պետականությունը: Մինչ օրս չենք կարողանում լիարժեք պետական ու քաղաքական հայտ ներկայացնել աշխարհին: Վտանգն այս պահին իրատեսական է, ինչը փոխանցեցինք ողջ հայությանը: Այսօր էլ պետականություն կարող ենք կորսնցել»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսպես մեկնաբանեց օրերս կուսակցության՝ հայոց պատմական մայրաքաղաք Անի կատարած այցելության նպատակը:
«Եթե չենք փոխելու դավաճաններին, եթե նրանք շարունակելու են կառավարել, կարող է կորցնենք մեր պետականությունը»,-համոզմունք հայտնեց տիկին Փոստանջյանը:
Ապա նա հավելեց. «Պետք է պատրաստ լինենք Թուրքիայի անկմանը, իսկ դրա համար հզոր քաղաքական մոտեցումներ պետք է ցուցաբերել»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ