Այսօր կառավարության շենքի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ցույց էր անում «Պրիմիտիվ գողության կնքահայր վարչապետ: Օլիգարխների կոշիկները պլպլացնող ոստիկանապետ» գրառումներով պաստառով:
Ոստիկաններից մեկը մոտեցավ Գասպարիին եւ հորդորեց պաստառը թաքցնել եւ հեռանալ:
«Քրեական աշխարհի ներկայացուցիչներն այստեղ հավաք էին կազմակերպել, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոչ ավել, ոչ պակաս, վերահսկում էր: Այսինքն՝ ապահովում էր իրանց անվտանգությունը: Ոստիկանությունը հանցագործ աշխարհի խամաճիկն ա»,-ասաց Գասպարին:
Իսկ թե ինչո՞ւ ոստիկանը հորդորեց պաստառը թաքցնել, Գասպարին այսպես մեկնաբանեց. «Ոստիկանությունն իրեն այնքան բարոյական է համարում, որ գտնում է, որ բարոյական նորմերը պիտի պահպանի: Բայց ես հուշում եմ՝ ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ մենք տեսանք, որ այնտեղ պաստառներ, հակաբեղմնավորիչներ, պահպանակներ հայտնաբերեցին «Սասնա ծռերը»: Այսքանից հետո իրենք բարոյական իրավունք են վերապահում, որ գան ասեն՝ ինչ գրեմ, ինչ չգրեմ, ինչն է բարոյական, ինչը՝ ոչ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ