«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ արդեն իսկ Սփյուռքից աջակցում են իր կուսակցությանը, ինչի շնորհիվ աշխատելու են կարգուկանոն հաստատել Երեւանում:
«Կադրային ջարդ չենք իրականացնելու, բոլոր մասնագետներին համարելու ենք պահանջված, դրսից մարդկանց չենք բերելու, ինչպես այս ընթացքում է եղել»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ իր կուսակցության նախընտրական ծրագիրը ներառում է երեւանյան բոլոր խնդիրների լուծումը:
Թե ինչ է լինելու կոռումպացված չինովնիկների ճակատագիրը, եթե Զարուհի Փոստանջյանը Երեւանի իշխանության գլուխ գա, վերջինս հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Քաղաքացին չէ կոռումպացված, վերեւում է նստած այդ կոռումպացված չինովնիկը: Եթե վերեւում չեն գողանում, ներքեւում էլ չեն գողանում»:
Տիկին Փոստանջյանը նշեց, որ մտադիր են նախ վերացնել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը. «Եթե Երեւանի բյուջեից չգողանան, գումարները նպատակին կծառայեն»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ